▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է գնդակը, որով Մասիսում անցկացվում էր մինի-ֆուտբոլի առաջին մրցաշարը

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նրան թթվածին տրամադրեցին

Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին. Աննա Հակոբյան

Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել



2019-05-23 09:13:34

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի եւ հայ օլիգարխիայի ներկայացուցիչները: Հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար: Հավաքին ներկա է եղել նաեւ Սամվել Ալեքսանյանը»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հաջորդ ամիս իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Պատճառը տնտեսական քաղաքականության տապալումն է, և այս երկու գործիչներն են կարգվելու որպես դրա հիմնական պատասխանատուներ»:

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» լուրջ քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ինչու վարչապետ Փաշինյանի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց, և դատարանների դիմաց հավաքվածների թիվը ավելի փոքր էր, քան դատարանների աշխատակազմերինը: «Իմ քայլում» որոշել են, որ պատճառը ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումն է, այլ տեղական կառույցների ղեկավարների կազմակերպչական ընդունակությունների բացակայությունը: Չնայած, մեծ հաշվով, տեղական կառույցներ համարյա թե չկան, բացի մի քանի պաշտոնյաներից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան: Հաձնարարվել է, որ ելույթ ունեցողներն ընդգծեն, որ հատ-հատ պատասխանատվության են կանչվելու բոլոր դատավորները, ու նրանց հարցով պետք է զբաղվի նաեւ ԱԺ-ն: Թեժ է եղել Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը, ընդհուպ նրան ոչնչացնելու կոչերով։ Լեյտմոտիվը եղել է` Քոչարյանը չարիք է, եւ պետք է այդ չարիքից ազատվել: Ելույթները եղել են հիմնականում զգայական եւ ոչ իրավական։ Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին ընդհանրապես չպետք է նկատել եւ բոյկոտով «ոչնչացնել», Արման Եղոյանը «գտել» է` «պետք է տրորել-անցնել», Միքայել Զոլյանը` «որ այդքան ասում են կվերադառնա, ո՞ւր պտի վերադառնա, կասե՞ք»։ Բոլորը եղել են նյարդային վիճակում եւ արձանագրել են, որ «իրավիճակը լարված է»։

Պակաս թեժ չի եղել ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հետ կապված խոսակցությունը․ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ «մենք էս խնդիրը չէինք ունենա, եթե արդարադատության նախարարը մեր ներկայացրած փաթեթն ընդուներ»: Տիգրանյանն ասել է․ «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին», եւ կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Զեյնալյանի թեման սրանով չի ավարտվել, հարց է հնչել, թե ինչով է զբաղված նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ՝ «ինչո՞ւ մենք պետք է էդ օրենքները գրենք, մենք քաղաքական գործիչներ ենք»: Անգամ խոսել են նախարարի փոփոխության, գործադիր իշխանության «անգործության» մասին: Միայն ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է առարկել. «Ես կարող եմ 10 անգամ ավել թերություններ ասեմ, թե ինչ չի արել կառավարությունը, բայց հիմա դրա ժամանակը չէ»: Վարազդատ Կարապետյանընկատել է. «Գործադիրի անգործությունից եք խոսում, բայց մենք նույնպես չենք արդարացնում հասարակության հույսերը եւ շատ դանդաղ ենք աշխատում»:

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու, ում հորդորով է իր ՖԲ էջից հեռացրել մայիսի 18-ի աղմկահարույց ստատուսը։ «Ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»։ Մինչդեռ կա պատճենը․ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր, ժամը 13:00-ին բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։ Ավելի ուշ հանել էր դատարան գնալու կոչը։ Չգիտեի՞ք, որ իրավունք չունեք ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ «Ո՞վ ա ասում»։ Սահմանադրությունը։ «Ես ճնշում չեմ գործադրել, էդ ասողներն էլ գլուխները պատին են տվել»։ Բայց Դուք կոչ էիք արել ազդել դատավորի որոշման վրա։ «Դա խախտում չի, ես իրավունք ունեի, ինչ արել եմ, օրենքով եմ արել, այո, լավ եմ արել՝ կոչ եմ արել, ճիշտ եմ արել՝ ուղղորդել եմ, որ գնան փակեն, պետք լինի՝ էլի կանեմ… պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք»»։

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով ստացված դիմումը եթե ընդունվի վարույթ, Սահմանադրական դատարանը կարող է քննել առավելագույնը 6 ամսում, եւ եթե որոշումը հօգուտ Քոչարյանի լինի, ապա խափանման միջոցը փոխած եւ ՍԴ դիմած դատավոր Դավիթ Գրիգորյանը վեթինգի էլ չի ենթարկվի, քանի որ դա կդիտվի քաղաքական հետապնդում դատավորի նկատմամբ՝ իր կայացրած որոշումների համար, եւ հետագայում ՄԻԵԴ-ում հաստատապես կբեկանվի»:

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը: Բոլորն, ըստ էության, արդեն հերքել են այս տեղեկատվությունը, իսկ նշյալ դատավորներից Մխիթար Պապոյանը այս գրառման առումով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Պապոյանը ժամանակին եղել է նախկին իշխանությունների, այսպես կոչված, «աչքի փուշը»: Համակարգում խոսում են, որ դրա պատճառն այն է, որ իշխանական «էլիտայում» բոլորն էլ գիտեին՝ Մխիթար Պապոյանի դեպքում որևէ ճնշում, որևէ միջամտություն չի աշխատելու: Ավելորդ չէ նշել, որ նա է եղել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետՀովհաննես Թամամյանի, Վազգեն Խաչիկյանի ու սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների և մեծ հնչեղություն ունեցող մի շարք այլ գործերով դատավորը»:

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ հատուկ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներ: Ըստ թերթի իրազեկ աղբյուրի՝ կառավարության կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մասնավորաբար տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը, ով ՀՅԴ անդամ է դեռեւս 90-ականների սկզբից եւ եղել է ՀՀՇ-ի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, ինչպես նաեւ նախարարության գլխավոր քարտուղար Աղասի Մաթիլյանը, ում հայրը ներկայումս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ է: Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ պաշտոններում նշված անձանց փոխարեն իշխանություններն արդեն իսկ ունեն համապատասխան փոխարինողներ»:

 

«168 ժամ» թերթը գրում է. «Մերօրյա «թավշյա» պաշտոնյաների նախասիրությունների մասին շրջանառվող տեղեկությունները մինչ օրս հնդկական պարերից եւ ակումբային-փաբային զվարճանքներից այն կողմ չեն անցել: Եվ եթե նախկինների նախասիրությունները չափվում էին թանկարժեք շարժական ու անշարժ նվերներով, ապա հեղափոխական պաշտոնյաների համար բացահայտած վերջին զվարճանքի տեսակը, պարզվում է, զենք կրելն է դարձել: 168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ մի քանի պաշտոնյաներ դիմել են համապատասխան մարմիններ՝ զենք ստանալու թույլտվության համար: Եվ թղթատարության ողջ գործընթացն իրականացվում է առանց իրենց ֆիզիկական ներկայության: Գոնե մեզ փոխանցված եւ ճշտվող տեղեկության համաձայն՝ գործընթացի նախնական շրջանում զենքի գործածման իրավունք ստացող պաշտոնյաները վարորդների միջոցով են փաստաթղթերը շրջանառում: Թերեւս հասկանալի չէ, թե ինչպե՞ս են իրենց անձը թաքցնելու փորձ անող պետական պաշտոնյաները Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից ստանալու համապատասխան թղթեր, որոնց դեպքում պարտավոր են մինչ այդմեզի եւ արյան անալիզները հանձնել:

Աղբյուրը փոխանցում է, որայլոց միջոցով զենքի թույլտվություն ստանալը, միեւնույն է, հրապարակային է դառնում վերջին փուլում՝ երբ ոստիկանությունը հավաքված ողջ փաստաթղթերի հիման վրա տալիս է իր եզրակացությունը, որպեսզի զենքի խանութից տվյալ անձն իր համար ցանկալի զենքը գնի: Հիշեցնենք, խոսքը բացառապես գազային ատրճանակի եւ որսորդական զենքի մասին է, մարտական զենք ստանալու իրավունքը վերապահված է բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներին: Նկատենք նաեւ, մերօրյա պաշտոնյաների մոտ զենքի հանդեպ մոլուցքը դրսեւորվում է ճիշտ այն ժամանակ, երբ կառավարությունը որսը կանխարգելելու իրատեսական ելքեր է մտածում, իսկ նույն այդ նիստի ժամանակորսը կտրականապես արգելելու միջնորդությամբ է հանդես գալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:

Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, եւ Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը: Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը:

Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել է բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները:

Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.