▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիոն սկանդալ՝ ոստիկանությունում. 6-րդ վարչության պետի տեղակալը շարունակում է սպառնալ, կաշառք պահանջել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից:

Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ ՀՀՇ նախագահ, Երեւանի Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը կանգնած է իր հայտնի սրճարանը կորցնելու վտանգի առաջ։

Հենց թաղապետարանի դիմաց գտնվող այս սրճարանի համար սեփականատերը մեծ չափերի վարկ է վերցրել եւ չի կարողացել մարել։ Կոնվերս բանկը գործընթաց է սկսել սրճարանի պարտքի դիմաց բռնագանձելու մասին։ Մեզ չհաջողվեց խոսել Արարատ Զուրաբյանի հետ՝ նրա հեռախոսը մշտապես անհասանելի է, մտերիմների ասելով՝ նա ԱՄՆ-ում է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի եւ ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գեւորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, եւ նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։

Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է եւ պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական եւ կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։

Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։

ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 6-ին մեկնարկող համահայկական խաղերի մի մասն անցկացվելու է Արցախում։

Վրաստանի եւ Թուրքիայի հայ մասնակիցներին իրենց երկրների իշխանությունները զգուշացրել են, որ իրենք չեն կարող Արցախ գնալ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իշխանական «սպառնալիքները» շարունակում են օդում կախված մնալ։

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հիշեցնենք, հայտարարեց, թե մտածում է Բաբայանի՝ «Աբովյանը սարքել են գործ տվողների քաղաք» եւ այլ արտահայտությունների հարցով դիմել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու պահանջով։

Երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը վստահեցրին, որ դեռեւս չկա նման գործընթաց, բանն այն է, որ ԲՀԿ-ն էլ իր հերթին է հավաքագրել իշխանական պատգամավորների՝ այդ օրվա հետ կապված ֆեյսբուքյան գրառումները, որոնք, կարելի է ասել, չեն զիջում Բաբայանի հայտարարությանը, եւ հանձնաժողով ստեղծելու դեպքում կոնտրքայլերով են պատասխանելու»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՀՀ ոստիկանության շուրջ, որի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, գործարարների մի ստվար զանգվածի դժգոհությունն է եւ բողոքը ընդդեմ 6-րդ վարչության պետի տեղակալ, կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Միհրան Դավթյանի:

Բանն այն է, որ Միհրան Դավթյանը նույնիսկ նոր Հայաստանում չի հրաժարվել իր նախկին, մեղմ ասած, արատավոր սովորույթներից եւ հնարքներից, որոնք բանեցնում էր դեռ հարկային մարմիններում աշխատած տարիներին:

Նա շարունակում է իր մեթոդներով սպառնալ. կաշառքներ պահանջել գործարարներից շինարարություն իրականացնողներից, տարբեր տնտեսվարողներից»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը:

Մասնավորապես, մայիսի 24-ից մինչեւ այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գեւորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը եւ Արմեն Բեկթաշյանը:

Այսպիսով՝ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, եւ այս ամենն իրականում խորը արմատներ ունի:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն:

Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան եւ գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին