▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սննդի և՛ տեսականին, և՛ որակն աննկարագրելի բարձր մակարդակի են. Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների հետ ճաշելուց հետո

Քրգործ է հարուցվել. «Սևան ազգային պարկում» կատարված աշխատանքները թերի են

Ենթակառուցվածքները կզարգացնեն, զուգարանների հարցն էլ կլուծեն

Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը միանում է Ավրորայի #AraratChallenge -ին

«Պատասխանել արագ ու հստակ». Վարչապետը կտրուկ հրահանգ է տվել պատգամավորներին



2019-06-22 09:08:58

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, եւ վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել եւս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որեւէ տեղեկություն ճշտելու նպատակով:

Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխանել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում: Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանել:

Ի դեպ, այս առումով դեռեւս անելիք կա պետական կառույցների լրատվության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում:

Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպքերում, երբ ոչ թե ուսումնասիրության եւ մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում, այլ որեւէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատասխան: Բնականաբար, ցանկացած լրատվամիջոցի համար դժվար է 5 օր սպասելը տեղեկատվական հոսքերի առկա մրցակցության պայմաններում»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի բարձրահարկերին սպառնում է տեխնոգեն աղետ, որը պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործմամբ կամ ավելի կոնկրետ՝ մետրոյի տարիներ շարունակ չնորոգված ռելսերով։

2013-ին, երբ բացվեց «Ռոսիա մոլը», եւ Սերժ Սարգսյանը պետք է մետրոյով ժամաներ բացմանը, նրա անվտանգությունից ելնելով մետրոպոլիտենը վերանորոգեց կենտրոնի կայարանների ռելսերը: Բայց օրեցօր բնակիչներն ավելի ու ավելի են զգում մետրոյի գնացքների դղրդոցը, եթե այդ ուղղությամբ են անցնում:

«Ռոսիա մոլի» բացման արարողությունից առ այսօր չի իրականացվել գեթ մեկ մետրի ընթացիկ նորոգում։ Ըստ մասնագիտական գնահատականների՝ յուրաքանչյուր պահի մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Կարծես թե ուրվագծվում է, որ իշխանության ներսում նախնական քաղաքական որոշում է կայացվել, որ դատաիրավական համակարգում վեթթինգ իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից, իհարկե, ամբողջությամբ այն ձեւավորելուց հետո: Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախօրեին ԱԺ կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանն է դառնալու ԲԴԽ նախագահ

«Փաստի» հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ նման խոսակցություն չի եղել եւ չի էլ կարող լինել: «Առաջին՝ բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրում են ԲԴԽ անդամները, իսկ մենք դեռեւս չունենք ամբողջությամբ ձեւավորված բարձրագույն դատական խորհուրդ, եւ այդ հարցը չի քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել:

Երկրորդ՝ ըստ օրենսդրության, հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,ասաց Գրիգոր Բեքմեզյանը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մի քանի դատական գործեր է հարուցել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դեմ: Դրանցից մեկը վերաբերում է «Լեզվի մասին» օրենքի խախտմանը:

Աբովյան քաղաքի մուտքի մոտ տեղադրված է անգլերեն ցուցանակ՝ I love Abovyan: Խախտումը իսկապես սահմռկեցուցիչ է, եւ ցուցանակը պետք է օր առաջ հեռացվի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի ամբողջ ազգուտակն աշ­խատում է ՊԵԿ-ում, բազմիցս գրել ենք: Ուշագրավ է, որ վերջիններս չեն էլ թաքցնում պաշտոն զբաղեցնելուն զու­գահեռ բիզնեսով զբաղվելու հանգամանքը: 

Նման ինք­նավստահ ՊԵԿ պաշտոնյա­ներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաեւ Քննչական կոմիտեի նախագահի տեղա­կալ Արման Պողոսյանի որ­դին է: Մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութում ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը:     

Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որեւէ հիշատակում չկա Վար­դան Պողոսյանի հայտարա­րագրում»:

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետեւանքով կան լուրջ տուժածներ: Միջադեպի մասնակիցները ստիպված են եղել շտապ օգնության մեքենա կանչել, սակայն բախումները շարունակվել են, ու նույնիսկ ջարդվել է շտապ օգնության մեքենայի ապակին: Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ տուժողներից առնվազն մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Հատկանշական է, որ մինչ այսօր ժամը 14:53-ը ոստիկանությունն այս մասին որեւէ հաղորդում չէր տվել:

Մենք կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով ի պատասխան մեր հարցման՝ ասաց.

– Բացի այդ դեպքից, որ արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք, այլ միջադեպ այդ տարածքում չի գրանցվել:

Հարցին՝ Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն եւ ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ-հաղորդում չե՞ն ունեցել, պատասխանեց, որ ոչ, ուղղակի եղել է այդ խուլիգանության դեպքը:

Ոստիկանության հաղորդման տեքստում, որը վերնագրված է՝ «Ջերմուկի ոստիկանները բերման են ենթարկել անսթափ երիտասարդին», ասվում է.

 «Հունիսի 21-ին, ժամը 01:30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին, որտեղ շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել` խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

 

Նախապատրաստվում են նյութեր»:

Ոստիկանության այս հաղորդման մեջ առնվազն խոսք անգամ չկա այն մասին, որ հանցանքը կատարողները Ամուլսարի ճանապարհները փակողներն են, որը համառորեն եւ ակնհայտորեն թաքցնում են՝ չնշելով, թե ում միջեւ եւ ինչու է ծեծկռտուք եղել, եւ այլն։ Այս հաղորդագրությունից ընթերցողը այդպես էլ գլխի չի ընկնում՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետեւ ասվում է, թե անհայտ ինչ-որ մեկը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց եւ, չգիտես ինչու՝ ձեռքին եղած իրով հարվածել է այդ մեքենայի դիմապակուն։ Խոսք անգամ չկա, թե ինչու էր դեպքի վայր ժամանել շտապօգնության մեքենան։

Հիշեցնենք, որ տարեսկզբին մենք եւս մեկ լուր հրապարակեցինք այն մասին, որ բախումներ են եղել համայնքում Ամուլսարի հանքի կողմնակիցների եւ ճանապարհը փակողների միջեւ: Այն ժամանակ ոստիկանությունը շտապել էր հերքել լուրը: Սակայն մեր կողմից դեպքն ապացուցող լուսանկարների հրապարակումից հետո ոստիկանությունից այլեւս արձագանք չեղավ:

Այս անգամ, մեր տեղեկություններով, արդեն բախվել են ոչ թե Ամուլսարի կողմնակիցներն ու հակառակորդները, այլ լուրջ ընդհարում է տեղի ունեցել հենց ճանապարհը փակողների միջեւ:

Տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ մարմինները կամ լիարժեք չեն տիրապետում տեղում իրավիճակին, կամ փորձում են թաքցնել Ամուլսարում արդեն մեկ տարի փակ ճանապարհների շուրջ վտանգավոր միջադեպերի փաստերը»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.