▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել.Նիկոլ Փաշինյան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը Երևանում է

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 12 8% աճ

Տարոն Մարգարյանն արտագաղթե՞լ է. բիզնեսը ևս տեղափոխել է



2019-07-03 09:13:22

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, վարչապետ Փաշինյանը թեեւ սպասում էր, որ Սասուն Միքայելյանը հրապարակավ կարձագանքի ինչպես իշխող ուժի ղեկավար մարմնի կազմից դուրս գալու, այնպես էլ Աբովյանի ընտրությունների եւ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքների պատմությանը, սակայն չէր սպասում, որ արձագանքն այդքան կոշտ կլինի:

Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ կերպ պետք է արձագանքի Սասուն Միքայելյանի ասածներին, ում նկատմամբ նաեւ այլ հարցերով, ասյպես ասած, վստահության պակաս կա:

Նկատենք նաեւ, որ մեր այլ աղբյուրն էլ այն կարծիքը հայտնեց, որ Սասունի այդ կոշտ արձագանքն ամենեւին էլ պատահական չէր: Բանն այն է, որ ըստ աղբյուրի, նրա մերձավորների մոտ կա այն միտքը, որ ԱԺ մանդատից հրաժարվելու լուրը գալիս է անձամբ Փաշինյանից՝ որպես Աբովյանում նրա հաստատած կուսակցական գծից շեղվելու պատիժ:

Սասունն էլ ցույց տվեց, որ, ի տարբերություն շատերի, մանդատը նա ստացել է անձամբ իր հաշվին ու ոչ թե Փաշինյանի:

Իսկ կոշտ ելույթն ակնարկ էր, որ կարող է շատ ավելին խոսել: Ուստիեւ, աղբյուրի գնահատմամբ, Սասունի հետ հետագա հարաբերությունների հարցը մնաց «օդում կախված», եւ քանի դեռ հստակ որոշում չկա, հրահանգված է բոլորին, այդ թվում Ռ. Պետրոսյանին, այդ թեմայով չխոսել»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը:

Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը:

Պատգամավոր Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատարում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞ 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:

Ապա հավելեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո՛չ մեր կուսակիցն է, ո՛չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո՛չ մեր «հորքուրի գանձն» է…»:

Ահա այսպիսի «հորքուրի գանձի» մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարողացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անցած տարեվերջին դիմել է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շահառու դառնալու համար։ Ուշագրավ է, որ Արշակյանը երկու բնակարան արդեն իսկ հայտարարագրել է և, փաստորեն, ևս մեկը ցանկանում է գնել, այն էլ՝ մատչելի պայմաններով։

Ինչևէ, հարկ է նկատել, որ այս կառավարության անդամները էականորեն տարբերվում են նախկիններից։ Վերջինները երբեք բնակարան չէին գնի հիպոթեքով, այն էլ՝ սոցիալական տարբեր ծրագրերով, այլ ամենաշքեղ բնակարանը կգնեին պետության միջոցներով կամ կխլեին ինչ-որ մեկից»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա քեռու դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Նա ընդգծեց, թե խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաեւ նշեց, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, եւ արտահանձնումը մերժվի:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քրոջից հետաքրքրվեցինք` արդյոք ամոթ չէ, որ մեր երկրի գեներալն այլ երկրից է պաշտպանություն խնդրում: Մեր դիտարկմանն ի պատասխան` Անի Հարությունյանը նշեց. «Գիտե՞ք, ամոթը եւ վախերը ամենասխալ խորհրդատուներն են. երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի: Իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում»:

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել:

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սեւ ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում:

Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

 

 

 

 

 

Չնայած նա Երեւանում ունի գործող բիզնեսներ, սակայն բիզնեսը հիմնականում տեղափոխել է Մոսկվա, որտեղ իրեն ավելի ապահով է զգում»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.