Մարտի 2-ին հրապարակեցինք սեւանյան մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա գտնվող «Արձագանք» քանդակի լուսանկարը: Քրեական գործ հարուցվեց:
Մշնախը հանդես եկավ հայտարարությամբ` ըստ որի` այս արվեստի գործը պետության պահպանության ոլորտից դուրս է: Տեղական տասնյակ լրատվամիջոցներ արտատպեցին, քաղաքացիները փոթորկվեցին…
Վրդովված ընթերցողներից մեկը գրեց, որ քանդակն իրեն Հայաստանն է հիշեցնում` թալանված եւ անարգված:
Փաստորեն, այդ վրդովմունքը ստիպեց մեր պաշտոնյաներին` զբաղվել քանդակի «վերականգնմամբ»:
Նույնիսկ չգիտեմ` լաց լինեմ, թե խնդամ:
«Վերաթաղեցին» հավիտյանս հավիտենից: Մեր երկրում ընդունված կարգով: Թույլատրելի բառապաշարս սպառվել է:
Լուսանկարները նայեք: Նրանք ավելի խոսուն են:
Հեղինակ` Գերման Ավագյան