▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանի մահափորձի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. քննությունն իրականացնում է ԱԱԾ-ն

ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին  ասել է Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.

_Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305–րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պետական հասարակական գործչի սպանության փորձ: Ստեղծվել է համատեղ օպերատիվ քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներ: Նախաքննությունը իրականացնում է ԱԱԾ-ն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին