Մարտի 23-ին կրակոցներ են հնչել Երեւանի Ավան Առինջ թաղամասում: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 40-ամյա Արմեն Սիմոնյանը:
Այս մասին գրում է NEWS.am-ը, որին միջադեպի հետ կապված հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել:
Պարզվում է՝ վիրավորվող տղամարդու հետ է եղել նաեւ Բերդի քաղաքապետի որդին՝ Վանուշ Մանուչարյանը, ով նաեւ Բերդի էլեկտրացանցերի տնօրենն է:
Նա նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի դստեր ամուսինն է: Ըստ տարածված տեղեկությունների՝ կրակոցն ուղղված է եղել Վանուշի դեմ, ով նույն թաղամասում բնակարան ունի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին վերջինիս հետապնդել են, նա էլ ահազանգել է մերձավորին, ում հետ ինչ-որ տեղ է գնացել եւ այդ ընթացքում էլ իրենց ուղղությամբ հնչել են կրակոցները:
Ոստիկանությունում հաստատել են կրակոցների փաստը: