▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վ. Ղուկասյանը (Դոգ) հրել եւ վիրավորել է «Հետքի» լրագրողին

Ներկայացնում ենք  hetq.am-ի ահազանգը` լրագրողի հանդեպ բռնության մասին:

Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գեւորգին եւ ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության  «Գազելը»:

«Հետքի» հետ զրույցում Գեւորգը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: Երբ մոտեցա եւ պահանջեցի ոստիկաններին ներկայանալ եւ նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց:

Այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ: Ինտերնետում նրա վերաբերյալ միակ ինֆորմացիան 2011-ի հոկտեմբերի 14-ին տեղադրված տեսանյութն է, որտեղ Վ. Ղուկասյանը, սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ, պաշտպանում է ՊՆ շահերը:

Տեսանյութն` Անուշ Քոչարյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին