▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի մի քանի փողոցներում հոսում են կոյուղաջրերն, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում

Արտակարգ  իրավիճակ է ստեղծվել Երևանում։

shamshyan.com-ն է գրում. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 ժամից ավելի է՝ Բաղրամյան պողոտայում, Պռոշյան և Պարոնյան փողոցներում դիտահորերից դուրս են թափվում կեղտաջրերը, ինչը նշված հատվածներում գարշահոտություն է տարածում, քանի որ դիտահորերից դուրս են գալիս կոյուղաջրերը։ Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 1 ժամից ավելի զանգահարել են պատկան մարմինների հեռախոսահամարներին, սակայն պատասխանող չկա։ Վարորդներն էլ նշված հատվածներում մեծ դժվարությամբ են վարում մեքենաները, ստիպված խախտելով կանոնները՝ երթևեկում են հանդիպակաց գոտիով։  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին