NRNAK.com-ը տեղեկացրել է, որ հաղորդագրություն է ստացել բանակում տեղի ունեցած հերթական խայտառակ դեպքի վերաբերյալ:
Նշելով, որ բազմիցս անդրադարձ է կատարվել խաչատուրովականների «բանակը շենացնելու» ինքնատիպ մոտեցումներին ու որ այս դեպքը ևս բացառություն չէ, NRNAK.com-ը գրում է, որ ըստ տեղեկությունների, շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորը, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի մանրամասները ճշտվում են: