Nrnak.com-ը գրում է, որ հայտնի է դարձել, որ անհետացել է Լուսակերտի համար N զորամասի Տարոն անունով ժամկետային զինածառայողը, ով դուրս է եկել զորամսից երկու օր առաջ Երևան գնալու նպատակով: Զինվորը իր զինգրքույկը թողել է զորամասում և մինչ այժմ նրա մասին տեղեկություններ չկան:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը պատճառաբանել է, որ երեք օրը լրանալուց հետո է միայն ձեռնարկելու զիվորի որոնման աշխատանքներ (քանի որ այդ ժամկետում են միայն իրավունք ստանում զինովրին ենթարկել քրեական պատասխանատվության որպես դասալիքի): Զինվորին փնտրում են միայն ծնողներն ու հարազատները: Ավելացնենք նաև, որ զինվորը Ավանից է և բնակվում Ավան 7-րդ փողոց:
Մանրամասները կարդացեք այստեղ