▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք ու դանակահարություն Գորիսում` Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ

Aysor.am-ը գրում է, որ  երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:   

Նշելով, որ շրջանառվող լուրերի համաձայն` եղել է նաև դանակահարություն, Aysor.am ավելացնում է, որ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Գորիսի կենտրոնում երկու հոգի վիճաբանում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2 ընկերները հարբած վիճակում վիճաբանում են: Վերջիններս վերադառնում էին ծննդյան արարողությունից: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին