▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում 18 զոհի պատճառ դարձած վթարի մեղավոր բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի է

Տեղեկացրել էինք, որ  Մոսկվայի մերձակայքում իրար են բախվել երեխաներ տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, ինչի հետևանքով,  նախնական տեղեկությունների համաձայն,  կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ, 18 քաղաքացու վիճակն էլ  գնահատվում է ծանր: 

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար բեռնատարի վարորդը վերջին մեկ տարում ստացել է 7 դիտողություն. նշվում է, որ վարորդական իրավունքի վկայական վարորդը ստացել է ոչ թե Մոսկվայում, այլ Հայաստանում:

Վարորդը` 46-ամյա Հրաչյա Հարությունյանը  ՀՀ քաղաքացի է և այժմ գտնվում  է հիվանդանոցում:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին