▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցում մահացել է «Զվարթնոց» օդանավակայանի պետի`ինքնասպանության փորձ կատարած եղբայրը

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ, 64-ամյա Ցոլակ Թանգամյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված անձը 64-ամյա Ցոլակ Թանգամյանն էր, ով, ըստ տեղեկությունների, Ղափանցյան փողոցի իր տան հյուրասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով իրեն պատկանող Сайга М/К տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել էր իր կրծքավանդակին: Օպերատիվ-քննչական խումբը տանը հայտնաբերել էր հրազենը, 7.62 տրամաչափի պարկուճն ու փամփուշտը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Թանգամյանը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրն է:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին