Shamshyan.com-ը գրել է, որ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 2 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում քիչ առաջ՝ ֆոտոլրագրողի տեղեկություններով, շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխեց Երևան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում