Shamshyan.com-ը գրել է. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է: Ինչպես Ծաղկաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Վերջինս աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածն անանցանելի է, և դատաբժիշկն այնտեղ է մեկնել ամենագնացով (բուռան), իսկ սպորտբազայի մոտ են հավաքվել «Արմենթել»-ի մեծ թվով աշխատակիցներ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի