Shamshyan.com-ը գրել է. Այսօր արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում տղամարդու դի կա: Գագիկ ՇԱմշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը նշված խանութի հետնամասում հայտնաբերել է Ավան-Առինջ գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Վերդյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ Կ. Վերդյանի մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, ինչը ենթադրել է տալիս, որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը թաղամասում հայտնի էր ոգելից խմիչքների նկատմամբ իր հակվածությամբ և հաճախակի էր գինովցած լինում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում