▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճվճըվ Արոն» գերազանցեց իր անուղղելի զավակներին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված ավտոմեքենան վարել է Արա Վարդանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված «»Ճվճըվ Արո»:

Կայքի ունեցած տեղեկություններով՝ երեկ նույնպես ՃՈ հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել Toyօta Land Cruiser մակնիշի 79 ՕՏ 999 համարանիշի ավտոմեքենան, որը վարձույթի սրահից վերցրել և վարելիս է եղել «Ճվճըվ Արոյի» ավագ որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով, ի դեպ, 1 տարով զրկվել էր մեքենա վարելու իրավունքից: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին