galatv.am-ը գրում է, որ Վայոց ձորի մարզի զորամասերից մեկից, ավելի կոնկրետ՝ Արենիի հատվածում անհետացած սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանի գտնվելու վայրի մասին առայժմ տեղեկություններ չկան, նրան փնտրում են: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տարածքում գետակ կա, ասում են՝ գնացել է էնտեղ լվացվելու ու հավանաբար ընկել է էդտեղ, բայց սա նախնական վարկած է, Արենի գյուղին հարակից գետակի մասին է խոսքը, ու շարունակում են փնտրել»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Արենիի բնակիչները փոխանցեցել են, որ Մերուժանին գետի ջրում նկատել են, փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն չի հաջողվել, օգնության նպատակով դիմել են համապատասխան կառույցներին:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում