▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի մոտից 5 հոգի է տեղափոխվել հիվանդանոց.Նոր մանրամասներ

 

a1plus.am-ի փոխանցմամբ` Վերնիսաժի մոտ՝ Կինոյի տան մոտ հնչած կրակոցների վայրում ոստիկաններ են աշխատում։ Արյան հետքեր կան նաեւ Խանջյան-Արամի փողոցների խաչմերուկի նորակառույց շենքի տարածքում, որտեղ տեղակայված է «Prosgresstech Armenia» կազմակերպությունը։
«Խոսակցություններ կան, որ կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ երեք մեքենա կայանման խնդիր են ունեցել հենց այս ընկերության դարպասների մոտ։ Կռիվ է եղել, հետո կրակոցներ են հնչել՝ 5-6։ Վիրավորների մեջ մեկը շատ երիտասարդ է»,-ասաց Վերնիսաժի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։
Շտապօգնության ծառայության պետ Թագուհի Ստեփանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հինգ հոգու են տեղափոխել հիվանդանոց
«Վիրավորները տեղափոխվել են առաջին հիվանդանոց։ Հիմնականում սրունքի, ոտքի հատվածներում են վիրավորվել».-ասաց նա։

a1plus.am-ի փոխանցմամբ` Վերնիսաժի մոտ՝ Կինոյի տան մոտ հնչած կրակոցների վայրում ոստիկաններ են աշխատում։ Արյան հետքեր կան նաեւ Խանջյան-Արամի փողոցների խաչմերուկի նորակառույց շենքի տարածքում, որտեղ տեղակայված է «Prosgresstech Armenia» կազմակերպությունը։

«Խոսակցություններ կան, որ կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ երեք մեքենա կայանման խնդիր են ունեցել հենց այս ընկերության դարպասների մոտ։ Կռիվ է եղել, հետո կրակոցներ են հնչել՝ 5-6։ Վիրավորների մեջ մեկը շատ երիտասարդ է»,-ասել է Վերնիսաժի աշխատակիցներից մեկը:

Շտապօգնության ծառայության պետը նշել է, որ իրենք հինգ հոգու են տեղափոխել հիվանդանոց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին