PastInfo-ն գրում է. Երեկ Գորիսում 74-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ «Չդիմացա... Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն» գրությամբ:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: