▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հայտնաբերվել է հայտնի ժամացույցի խանութի սեփականատիրոջ դին. կա երկտող. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` պետի տեղակալ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:

Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին