Այսօր մի խումբ երևանցիներ ականատես են եղել, թե ինչպես 14.00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում, 760 ՏԼ 01 պետհամարանիշի Ինկասացիայի դեղնավուն մեքենայով միջին տարիքի մի կին են առևանգել:
Քաղաքացիները Asekose.am-ին հայտնել են, որ իրենք նկատել են, թե ինչպես է մի տղամարդ բռնությամբ կնոջը հրում դեպի մեքենա, իսկ կինը բղավոցներով փորձում էր պաշտպանվել ու օգնության էր կանչում:
Քաղաքացիները զանգահարել են ոստիկանություն և 911 ծառայություն:
Ինկասիայի նշված մեքենան շարժվել է դեխի Պռոշյան փողոց:
Մանրամասներն ու դեպքի մասին նոր տեղեկություններ կփորձենք ներկայացնել ավելի ուշ: