▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարանից

Հունիսի 25-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:

Փրկարարները Ժ. Ե.-ին (2000 թ. ծնված) տանիքից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին