▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երգիչ Մարտին Մկրտչյանը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 30-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 16 թաղամասի 27 շենքի բնակիչներ, 38-ամյա Էվելինա Շահինյանը և 13-ամյա Միքայել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մկրտչյանը աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ որպես երգիչ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին