Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վարորդը ժամը 20.45-ին հայտնաբերվել է Քարահունջ գյուղում և բերման ենթարկվել բաժին:
Վերջինս ձերբակալված է:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը տղային թողել է անօգնական վիճակում ու դիմել փախուստի: Իրավապահները հայտնաբերել են 11-ամյա տղային մահվան ելքով վրաերթ կատարած ու դեպքի վայրից փախուստի դիմած Նվեր Հ.-ին եւ բերման ենթակել ոստիկանության Գորիսի բաժին: