▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար Կոտայքում. բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. կա 1 զոհ և 7 վիրավոր

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների օգնությամբ 8 մարդու դուրս են բերել ավտոմեքենաներից եւ տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել Երեւան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող «Opel»-ին։

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ՝ 34-ամյա Շավարշ Գ.) եւ Mercedes Benz Sprinter մակնիշի (վարորդ 50-ամյա Գագիկ Ս.) ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ 8 մարդ դուրս է բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել Երեւան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող «Opel»-ին։

Մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն է: Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղեւորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Ս.-ն, 18-ամյա Սոնա Ա.-ն, 18-ամյա Լուսինե Հ.-ն, մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մ.-ն։ Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին