▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ Կապանում. փրկարարները դուրս են բերել երեխային

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում. ներսում երեխա կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել 2007 թ. ծնված Վ. Մ.-ին (ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ), իսկ 3-րդ հարկի շքամուտքից՝ 1929 թ. ծնված Ա. Ա.-ին (վատացել է ինքնազգացողությունը) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.30-ին, մարվել՝ 11.45-ին: 

Այրվել է բնակարանի (մոտ 30 քմ) գույքը` ամբողջությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին