Գեղարքունիքի մարզում այսօր` հունվարի 7-ին անհայտ անձանց կողմից սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` Հայկ Հակոբյանը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության բաժնից: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում: Այս պահին ոստիկանության ստորաբաժանումները կատարում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարզելու դեպքի մանրամասները: Նշենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր:
Նյութի աղբյուրը՝ Իրավաբան. net