▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքում. ընտանիքի անդամներից 2-ը մահացել են, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մարտի 19-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին` Շաքի գյուղի մոտակայքում,  տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան 2 զոհ և 3 տուժած: 

Ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Վ. Գ.-ը (ԼՂՀ քաղաքացի) և 1960 թ. ծնված Ա. Թ.-ը տեղում մահացել են:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհերի դիերը, իսկ վարորդ՝ 1982 թ. ծնված Ա., ուղևոր՝ 1957 թ. ծնված Վ. և 1981 թ. ծնված Կ. Մ.-երին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածներն են՝ վարորդի մայրը, նշանածը, իսկ վիրավորներն են վարորդի հայրն ու եղբայրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին