▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորագավիթից ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ. փրկարարներն իրականացրել են նախնական զննում

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից եւ շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:

Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արեւելք» տնօրինության պատասխանատու աշխատակիցներին:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի հորատանցքի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:

Դեպքի  վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին