▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 2 զոհ, 6 վիրավոր

Փետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ և 6 տուժած:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի են մահացել, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին