▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ական է պայթել. կան զոհեր ու վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին