▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում․ Երևանյան լճում հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի

Օգոստոսի 4-ին, ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի 19-ամյա Գրետա Ղանդիլյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին