▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վերաբերյալ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վերաբերյալ:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

«2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին