▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարբած հրամանատարը մտել է հարսանյաց սրահ և կոտրել ամբողջ գույքը

Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ եւ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր:

Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա հարբած է:

Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին