▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. կառավարության շենքի դիմաց տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել:

Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունն ու արարքի դրդապատճառները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին