▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպքեր Արցախում. ականի պայթյունից 2 սպա, իսկ 1 զինվոր էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել են հոսպիտալ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։

 

 

 

 

 

 

 

Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին