▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին տարհանել են

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով:

news.am-ն է գրում ու նշում, որ այդ մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» եւ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:

Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղեւորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքովմ, ծուխը հայտնվել է օդանավի ուղեւորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:

Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին եւ որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել: Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել: Ավիափոխադրոից ներկայացուցչի տվյալներով, թռիչքն ընդհատվել է, որովհետեւ օդեանավի սրահում օտար հոտ է տարածվել: Խոսքը թիվ 4477 չվերթի մասին է, որը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Այն պետք է օդ բարձրանար Մոսկվայի ժամանակով 00.45-ին:

Փաստացի Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով: «Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին