▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է 3-րդ անձը

Սույն թվականի հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ N զորամասի հոսպիտալից ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանի ծեծի գործով  ձերբակալվել է երրորդ անձը՝ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ավելի վաղ ձերբակալվել էին ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Արմենի Օհանյանը և զորամասի բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արմեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բժշկական համալսարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ դեռևս ապացուցված չէ՝ արդյոք զինվորի նկատմամբ խոշտանգտում եղել է թե ոչ:

«Զինծառայողը գիտակցության է եկել և ասում է, որ այդպիսի դեպք չի եղել։ Գործի հետաքննության արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»,- հավաստիացրել է  Սեյրան Օհանյանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին