▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկելիս բացատրություն չեն ներկայացրել. մանրամասներ գիշերվա միջադեպից

Անցած գիշեր՝ նախքան Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելը անցած գիշեր բերման են ենթարկվել  Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ)  ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը,  Տաթևիկ Պողպատյանը, Դավիթ Վարդանյանը, Թաթուլ Սարոյանը, Վարդան Հարությունյանը,  և Կարեն Սահակյանը: Ընդ որում երիտասարդները չեն հասցրել որևէ գործողություն իրականացնել:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Արեգ Գևորգյանը մանրամասներ է հաղորդել գիշերվա միջադեպի մասին.

Նրա խոսքով՝

«Դուրս էինք եկել գիշերային իրազեկման, որը խոչընդոտվել է ոստիկանության կողմից: Նախատեսված իրազեկումն  ըստ էության չի կայացել: Ոստիկանությունը քաղաքի կենտրոնական փողոցների տարբեր հատվածներից ՀԱԿ 9 երիտասարդների բերման է ենթարկել  ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Տեղում որևէ բացատրություն չեն ներկայացրել՝ համենայնդեպս մեծամասնությանը, չեն բացատրել ուր են տանում և ինչի համար կամ ինչ են արել: Ոստիկանությունում տեղեկացրել են, որ բերման ենք ենթարկել վարչական իրվախախտման համար և արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին