▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատապարտյալների հիվանդանոցում» դատապարտյալին 20 հոգով ծեծե՞լ են

Asekose.am-ի աղբյուրները հայտնում են, որ նախորդ շաբաթ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մոտ 20 դատապարտյալ ծեծի են ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին, ով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, և ծեծողներին խուց տանելու փոխարեն` Սահակին են խուց տարել: Բացի այդ` հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի կողմից քրեական գործ չի հարուցվել:

Այս առիթով` Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից, նախ միանշանակ բացառեցին  այդպիսի մեծ ծեծկռտուքի մասին լուրերը, այնուհետև հաստատեցին,  որ Սահակ Քյալյանի հետ կապված ինչ-որ միջադեպ, այնուամենայնիվ եղել է, ինչի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:

ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից նաև նշեցին, որ դեպքի մանրամասների մասին հնարավոր կլինի տեղեկացնել քննության ավարտից հետո միայն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին