Pastinfo.am-ը գրել է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը,որը, հիշեցնենք, մայիսի 16-ին ընդհատվեց Դատական դեպարտամենտի կողմից գործին ներգրավված թարգմանչի ոչ պատշաճ մակարդակի թարգմանության հետևանքով: Դեպարտամենտի կողմից այսօր դատարան է գործուղվել նոր թարգմանիչ` Անահիտ Մեսրոպյանը:
Դատական նիստը մեկնարկեց հերթական միջադեպով: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատական սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի օգնականի նկատմամբ` հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից:
Բանն այն է, որ դատարանը թույլ չտվեց նրան նստել կողմերի համար հատկացված տեղում` ամբաստանյալի ու նրա պաշտպանների կողքին, և , չնայած դատավորի նախազգուշացմանը, օգնականը հրաժերվեց լքել այդ տարածքն ու տեղ զբաղեցնել դատարանի դահլիճի այլ հատվածում:
Ի պատասխան իր օգնականի նկատմամբ կիրառված սանկցիայի՝ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչեց օրենքի այն դրույթները, որով փաստաբանի օգնականի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում