Ամերիկահայ աշխարահռչակ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21- ին Իտալիայի Վենետիկ քաղաքում տոնել է իր ծննդյան 32-րդ տարեդարձը, տեղեկացնում է Daily News-ը: Վերջինս նշում է, որ Քարդաշյանը եղել է իր ընկերոջ` Քանյե Ուեսթի հետ, իսկ հագին եղել է սպիտակ հագուստ: Քիմը և 32-ամյա ռեփեր Ուեսթը ռոմանտիկ երեկո է անցկացրել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում, իսկ BigpondNews-ը ավելացրել է, որ Վենետիկում անցկացրած ծննդյան տոնը` լավագույնն էր Քիմի կյանքում և աստեղային զույգը հիանալի ժամանակ է անցկացրել հրաշքների քաղաքում:
Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՏՈՆԵԼ ԵՆ ՔԻՄԻ 32-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet