▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼԱՅԱՆԱ. «Երբեմն ուզում եմ ԱՆԿԱՐԳ ԼԻՆԵԼ»

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է KOHAR երաժշտախմբի մեներգչուհի  Լիաննա Թևոսյանը/Լայանա/:

-          Ո՞րն է եղել մանկության տարիների Ձեր հիշարժան հուշը:

-          Երևի այն, թե ինչպես էր հայրս ամեն առավոտյան մեզ դպրոց տանում, այնուհետև` երաժշտական դպրոց և այդպես ամեն Աստծու օր: Այդ ամենն այնպիսի հոգատարությամբ ու համբերությամբ է եղել, որ անհնար է երբևէ մոռանալ:


- Ձեզ համարու՞ մ եք հայտնի:

-          Երիտասարդ լսարանի շրջանում, թերևս, այո, իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի լսարանին այնտեղ՝ ավելի մեծ ճանաչում ունեմ, քանի որ արդեն 10 տարի է «KOHAR» երաժշտական խմբի անդամ եմ, իսկ «KOHAR»-ը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Ինձ համար կարևոր է լինել ոչ թե պարզապես հայտնի, այլ` սիրված հայտնի լինելը…


- Վերջին շրջանում Ձեր ընթերցած գրքերից ո՞ րն է մեծ ազդեցություն թողել Ձեզ վրա

-          Ստեֆան Ցվայգ «Անծանոթուհու նամակը», սա վերջին կարդացած գիրքը չէ, բայց տպավորվել է ընդմիշտ:


- Ո՞ վ կամ ի ՞նչը  կարող է Ձեզ ստիպել ժպտալ:

-          Ժպտալ կարող եմ, երբ տեսնում եմ հղի կնոջ. աշխարհում ամենաբարի և մաքուր հոգեվիճակն է:


- Որքա՞ ն գումար է հարկավոր լիովին երջանիկ լինելու համար:

-          Ես երջանիկ եմ, և դա որևէ կապ չունի գումարի հետ, գումարով չեն երջանկանում կամ տխրում…


- Դուք կհամարեք, որ կյանքն անիմաստ չեք ապրել, եթե՞

-          .. եթե հետք թողնեմ երաժշտության մեջ:


- Կա՞ ն կանոններ, որոնք մշտապես խախտում եք:

-          Ես ինձ համարում եմ խստապահանջ անձնավորություն, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ ուղղակի ուզում եմ լինել անկարգ, երբեմն դա նույնիսկ անհրաժեշտ է:


- Ձեր ո՞ ր հատկանիշների համար են Ձեզ սիրում:

-          Կարծում եմ՝ անկեղծության, խելացիության և ինչու չէ՝ նաև գեղեցկության համար:


- Կա մի  բան, որը  մշտապես ցանկացել եք իրագործել, բայց դրա հնարավորությունը չեք ունեցել:

-          Երազում եմ պատմական կերպար կերտել գեղարվեստական ֆիլմում:


- Ունե՞ք ֆոբիա կամ ֆոբիաներ:

-          Կան բաներ, որոնցից խուսափում եմ, բայց ոչ այն աստիճան, որ դառնա հիվանդագին ֆոբիա:


- Մարդկային ո՞ր որակն է, որ սկզբունքորեն անընդունելի է Ձեզ համար:

-          Կեղծավորությունն և դավաճանությունը: Դրանք այն գծերն են, որ երբևէ չեմ  ընդունել, կարողացել եմ նաև արագ բացահայտել նման մարդկանց ու հրաժեշտ տալ:


- Ձեր նպատակների իրականացման համար ի՞նչ քայլերի եք պատրաստ:

-          Պատրաստ եմ յուրաքանչյուր քայլի, միայն թե դա չհակասի իմ սկզբունքներին, ամեն դեպքում չեմ առաջնորդվում Մաքիավելիի այն կարգախոսով, որ նպատակն արդարացնում է միջոցները:


- Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-          Հանրային մարդու կյանքը դառնում է համընդհանուր հետաքրքքրության առարկա, ուստի ասեկոսեներ շատ եմ լսել, վերջին լսածս ասեկոսեն այն է եղել, որ մեր ընտանիքում համալրում է սպասվում, հետաքրքիր և սպասված  ասեկոսե, բայց դեռևս ոչ հավաստի:

Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին