Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Տարին դեռ նոր է սկսվել, իսկ երգչուհի Լայանան արդեն իսկ հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել: Այս մասին գրում է bravo.am-ը: «Համաձայնեք, որ այնքան էլ հեշտ չէ հունվարի 8-ին մի ամբողջ թիմ հավաքել ու տեսահոլովակ նկարահանել»,- ասել է երգչուհին:
«Ինչու սիրեցի» քնարական երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, գործիքավորումը կատարել է Մուշեղ Մայիլյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սուրեն Թադեւոսյանն է, որի հետ Լայանան համագործակցել է նաեւ իր «Սիրում եմ քեզ» երգի տեսահոլովակը նկարահանելիս. «Նորը կոնկրետ սյուժե չունի. տաղավարային է, որոշ կադրեր էլ արվել են Հաղթանակի զբոսայգում»:
Չնայած` մի քանի օր առաջ են ավարտվել նկարահանման աշխատանքները, երգչուհին, ինչպես խոստովանել է, արդեն իսկ սկսել է մտածել նոր երգի ու տեսահոլովակի մասին. «Միշտ է այդպես. ես գործուն անձնավորություն եմ, ու աշխատանքներն էլ անընդհատ տարվում են: Կարծում եմ` 2013-ին շատ նորություններ կլինեն»:
Ի դեպ, նա ինչպես բուռն սկսել է նոր տարին, այնպես էլ եզրափակել է նախորդը: Լայանան արդեն 10 տարի է` KOHAR երաժշտական խմբի մեներգչուհիներից է, որի կազմում անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համերգներով ելույթ է ունեցել Ուրուգվայում, Արգենտինայում ու Բրազիլիայում. «Ինձ որպես երգչուհի ձևավորել է ԳՈՀԱՐ-ը, և շոու-բիզնեսում ծավալած գործունեությունս երբեք չի խանգարի այս խմբի կազմում հանդես գալուս»:
Այժմ ասեկոսեներ են պտտվում, թե Լայանայի նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: Այս հարցի մասին ևս երգչուհին պարզաբանումներ է տվել. «Դեռ` ոչ: Ինչպես ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի: Ու ամեն դեպքում դա ինձնից կախված չէ. թող Աստված կամենա»: