▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչուհի Ութմազյան. «Ինձ բազմիցս ամուսնացրել ու բաժանել են»

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի  հարցերին պատասխանում  է 

ասմունքող, հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը:

- Փոքր  ժամանակվա Ձեր ամենասիրելի խաղալիքը և ինչո՞ւ   էիք այն սիրում:

-Մանկուց իմ ամենասիրելի խաղալիքը շրթներկն է եղել.  կանացի է շատ:

Դժվար պահերին ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:

-Ինձ ուժ է տալիս իմ հավատը, ծնողներս և անփոխարինելի ընկերներս:

-Ի՞նչը կարող է  անչափ զայրացնել   Հրաչուհի Ութմազյանին:

-Անպատասխանատվությունը:

-Երազկո՞տ է նա...

-Գուցե…

 -Սիրո՞ւմ եք խենթությունների դիմել. կհիշե՞ք ամենավերջինը:

-Սիրում եմ, և դրանք այնքան շատ են լինում, որ հիշելն անգամ դժվար կլինի:

-Ի՞նչ   ասեկոսեներ        եք      լսել   Ձեր մասինորոնք  զայրացրել և զվարճացրել են Ձեզ: 

-Ինձ բազմիցս ամուսնացրել ու բաժանել են, բայց ես երբեք նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Հանրային մարդը պետք է դրան պատրաստ լինի: 

-Մարդ կամ մարդիկ, ովքեր լուրջ դեր են խաղացել մասնագիտության ընտրության հարցում: 

-Ամեն ինչ ստացվել է ինքնաբերաբար, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ:

-Հայտնի ընտանիքից լինելը ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

-Դա շատ մեծ պատասխանատվություն է ու թանկ ժառանգություն:

-Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որպեսզի  սիրո նետ-աղեղով կարողանա  խոցել  Հրաչուհի Ութմազյանի սիրտը:

-Լինի իմը:

-Ժպտերես Հրաչուհին ինչի՞ց  է առավել հաճախ տխրում:

-Վատ եղանակից:

-Նա հավատում է, որ…..

-Ամեն ինչ շատ լավ է լինելու:

 

Հեղինակ` Անի Բեքիրյան

 Լուսանկարը` Արմեն Աղայանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին