▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայում ինչո՞վ է զբաղվում երգչուհի Սյուզին

Երգչուհի Սյուզին երկար  ժամանակ է` ասպարեզում չկա, նոր երգեր և տեսահոլովակներ չի ներկայացնում, համերգներով հանդես չի գալիս:

«Պետք է խոստովանեմ` թեև  այս ընթացքում հայտնվել եմ մի շարք նախագծերում` «Երբ պարում են աստղերը», «Երբ սահում են աստղերը» և  այլն, ստեղծագործական ոլորտում պասիվ եմ եղել»,-Բրավո.am-ին ասել է երգչուհին:

Նա այժմ աշխատում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ում. «Զարգացման եւ միջազգային բաժնի մասնագետ եմ: Օրինակ` մեր եւ Սոսո Պավլիաշվիլիի համատեղ համագործակցության արդյունքում ծնվել է ձայնասկավառակ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Բացի այդ, հենց այս կառույցն է իրականացնում «The Voice» նախագիծը»:

Խոսելով անձնական կյանքից` երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ սիրելի չունի. «Միայնակ եմ: Աշխատանքիս հետ եմ ամուսնացել, շատ եմ սիրում այն»:

Սյուզին խոստանում է այս տարվա ընթացքում նոր ստեղծագործություն ներկայացնել երկրպագուներին. «Իմ շատ լավ ընկեր Արման Ղազարյանն ինձ երգ է նվիրել, անպայման պիտի ձայնագրեմ: Եվս մեկ համագործակցություն կլինի Արմեն Մարտիրոսյանի հետ: Ուզում եմ նաեւ հիթային հին երգ թարմացնել եւ յուրովի մատուցել»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին