▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ կա Լիլի Էլբակյանի և Մաուգլիի միջև

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է դերասանուհի Լիլի Էլբակյանը:

 -Ինչպիսն է հիշում իրեն Լիլին մանկության տարիներին:

-Շատ աշխույժ, շատ չարաճճի: Ինձ Մաուգլի էին ասում.կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է:

-Մանկության տարիների ամենահիշարժան դեպքը, որը միշտ ուղեկցում է Լիլիին:

-Ամենահիշարժանը առաջին բեմելն էր: Ես հինգ տարեկան էի և մետրոթատրոնում ձյունանուշը չէր եկել, ու ասացին` թող Լիկան մտնի: Այդպես ես խաղացի, և վերջում թատրոնի տնօրենը հենց բեմից ինձ գրկեց, դրեց իր ուսերին ու ասաց, որ հրաշալի խաղացի: Դրանք իմ առաջին ծափերն էին և առաջին սերը դեպի թատրոնը:

-Եթե հնարավոր լիներ ապրել կյանքը երկրոդ անգամ, ի՞նչը միանշանակ կբացառեիք Ձեր կյանքից:

-Երևի մեղքը, հիմա էլ եմ դա բացառում:

-Ի՞նչը կարող է ստիպել Լիլիին ամաչել:

-Ուրիշի ասած սուտը ինձ:

-Ի՞նչը կարող է ստիպել Լիլիին արտասվել:

-Ամեն ինչից արտասվում եմ: Ես բնույթով էմոցիոնալ մարդ եմ և նույնիսկ ամենասովորական մուլտֆիլմից կարող եմ արտասվել:

-Կարգախոսը, որով առաջնորդվում եք կյանքում:

-Սիրիր դիմացինիդ քո անձի պես:

-Ձեր բնավորության ո՞ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:

-Իմ լավատեսությունը և ժպտալու կարողությունը:

-Եթե երբևէ հանդիպեիք Աստծուն, առաջին հարցը, որը կուղղեիք:

-Առաջինը կասեի, որ շատ եմ սպասել այդ հանդիպմանը և կխնդրեի, որ բացատրեր իր տրամաբանությունը, քանի որ իր գործերն անքննելի են:

-Ու՞մ և ինչի՞ համար է շնորհակալ Լիլին:

-Աստծուն , ծնողներիս, աղջկաս, առաջին դասախոսիս, ուսուցչուհուս, ամուսնուս և բոլոր իմ ընկերներին ամեն ինչի համար` թե լավ, թե` վատ:

-Կա՞ն արդյոք տարբերություններ դերասանուհի Լիլիի և մայրիկ Լիլիի միջև:

-Դերասանուհի Լիլին շատ էգոսիտ է, սիրում է միայն իր գործը, իսկ մայրիկ Լիլին շատ նվիրված է, սիրում է իր աղջկան: Այդ հավիտենական պայքարում է հաղթում է աղջիկս, իմ անսահման սերը դեպի նա:

-Կա՞ն արդյոք հատկանիշներ, որոնք ձեռք եք բերել երեխայի ծնունդից հետո:

-Այն բոլոր հատկանիշները, որոնք ինձ օգնում էին գործի մեջ, հիմա օգնում են նաև տանը երեխա պահելիս:

-Նշեք այն երեք գլխավոր փոփոխությունները, որոնք թատրոնը մտցրեց Ձեր կյանքում:

-Երևի մարդկանց ուրիշ աչքով ավելի խորը նայելու ունակությունը, սերը` դեպի ինձ շրջապատող աշխարհը և աշխատասիրությունը:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից, ո՞րն է ՁԵզ զայրացրել և որը`զվարճացրել:

-Երիտասարդ ժամանակ զայրանում էի այն արտահայտությունից, երբ ասում էին, որ ինձ ծնողներս են առաջ տանում, իսկ հիմա զվարճանում եմ դրանից:

Հարցազրույցը` Նուարա Ամիրջանյանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին