▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է կապում Մերի Մակարյանին եւ Սամվել Գրիգորյանին

Մինչ Մերի Մակարյանի երկրպագուները եւ ոչ միայն քննարկում են սերիալային այս դերասանուհու` հարսանեկան զգեստով լուսանկարները, նա իր ֆեյսբուքյան էջում նոր ֆոտոշարք է տեղադրել, որոնցում շոումեն Սամվել Գրիգորյանի հետ է...լուսանկարներում կան նաև գրկախառնության տեսարաններով պատկերներ:

Նշելով, որ լուսանկարները չեն ուղեկցվում Մերի Մակարյանի կողմից որեւէ մեկնաբանությամբ,  Բրավո.am-ը գրում է, որ դիմել է Սամվել Գրիգորյանին, ով էլ  տեղեկացրել է, որ դերասանուհու հետ ֆոտոշարքն իրականացվել է ամսագրերից մեկի նախաձեռնությամբ:

Շոումենի խոսքով` ամսագիրն իրենց համատեղ լուսանկարելու եւ հարցազրույց անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ վերջին շրջանում ինքն ու Մերին հաճախ են համագործակցում:

Սամվել Գրիգորյանի կարծիքով` նոր լուսանկարներն այլ բնույթի բուռն քննարկումների առիթ չպետք է տային, քանի որ իր եւ Մերիի միջեւ տարիքային մեծ տարբերություն կա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին